Նվերը բաղկացած է ձեռքի աշխատանքով պատրաստված յուրօրինակ տուփից, 54 օրիգինալ դիզայնով՝ պլաստիկ շերտով որակյալ խաղաքարտերից, որոնք պարունակում են հայկական թագավորների, թագուհիների և զորավարների պատկերներ: Նաև գրքույկից, որում 3 լեզուներով (հայերեն, ռուսերեն և անգլերեն) ներկայացվում է ամեն մի կերպարի պատմությունը: Այն հիանալի նվեր կլինի ցանկացած մարդու կամ պարզապես յուրօրինակ նվեր նախընտրողի համար:
Տուփի Գույնը - Սև / Շականակագույն
Տուփի չափերը - 12,5սմ X 16սմ X 3սմ
Տուփը պատված է կաշվով, իսկ տուփի ներսը զամշյա է:
Խաղաքարտի չափերը - 5.7սմ X 8.9սմ
Պլաստիկ շերտով խաղաքարտեր
Գրքույկի չափերը - 10.5սմ X 14.8սմ
«Դինաստիա» Հայկական խաղաքարտերը ստեղծվել են այն նպատակով, որ մարդիկ կարողանան խաղալ հայկական խաղաքարտերով, տեղեկանալ Հայոց պատմության ամենակարկառուն ներկայացուցիչների պատմությանը և ի վերջո ցանկացած առիթի, որպես գեղեցիկ և յուրօրինակ նվեր նվիրեն իրենց մտերիմներին՝ հաճելի պահեր պարգևելով և տարբելվելով: Խաղացեք հայկական խաղաքարտերով:
«ԲԼՈՏՆՈՏ»-ը ստեղծվել է Բլոտ խաղի սիրահարների համար: Գրքույկում արդեն գծված են թերթերը և Ձեզ մնում է միայն բաժանել Հայկական խաղաքարտերը և խաղալ շատերի կողմից սիրված Բլոտ խաղը: Այն շատ հարմար է պահել և հետագայում կրկին օգտագործել:
Մեծածախ գնումների համար՝ զանգահարեք մեզ:
«ԲԼՈՏՆՈՏ»-ը և Հայկական խաղաքարտերը կարող եք ձեռք բերել նաև Քանաքեռի «ԱԳԱԹ» հանրախանութից: